• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Պրոֆեսոր Յոս Վայտենբերգի հիշատակի արարողություն Լեյդենում

18 ապրիլի, 2022

Ապրիլի 18-ին Ալմելոյի հայ առաքելական եկեղոցու խորհրդի նախագահ Օնիկ Գելիջիի նախաձեռնությամբ Լեյդենի կաթոլիկ գերազմանատանը տեղի ունեցավ անվանի հայագետ՝ Լեյդենի համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադիր պրոֆեսոր Յոս Վայտենբերգի մահվան 10-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջացառում, որին ներկա էր դեսպան Տիգրան Բալայանն, անվանի գիտնականի ընտանիքի անդամներն ու գործընկերները, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։ 

Յոս Վայտենբերգի շիրիմին ծաղիկների զետեղման արարողությունից հետո գերեզմանատանը կից եկեղեցում տեղի ունեցավ հիշատակի արարողություն, որի ընթացքում բանախոսները վերհիշեցին հայագիտության մեջ պրոֆեսոր Վայտենբերգի ունեցած ավանդը և նրա թողած գիտական ժանագությունը, պատմեցին անվանի գիտնականի հետ ունեցած շփումների մասին։ 

Իր խոսքում դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց հիշատակի միջոցառման նախաձեռնության համար՝ ընդգծելով Յոս Վայտենբերգի անգնահատելի ներդրումը Եվրոպայում և աշխարհում հայագիտության զարգացման գործում։

«Ինձ համար պատիվ է եղել անձամբ ճանաչել պրոֆեսոր Վայտենբերգին։ Մեծ ակնածանքով պետք է փաստել նրա անսահման նվիրումը իր մասնագիտությանը, իր հավատարմությունը գիտությանը, ինչպես նաև հայասիրության անսպառ պաշարը, որը նա տարածում էր իր շրջապատում, ինչն իր արտացոլումն ունեցավ նաև նրա գործուն մասնակցությամբ Հայկական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության հիմնադրման գործում»- նշեց ՀՀ դեսպանը։   

Դեսպանն ընդգծեց Յոս Վայտեներգի տասնամյակների նշանակալի ներգրավվածությունը հայ համյանքային կառույցների աշխատանքներում։ 

Ի նշանավորումն պրոֆեսոր Վայտնեբերգի ունեցած զգալի ավանդի և ներդրման՝ դեսպան Բալայանը գիտնականի այրուն հանձնեց «Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի» հուշամեդալ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: